Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով
ԼուսանկարներՄոդել Արմինե Հարությունյանը, ով հայտնիություն ձեռք բերեց Gucci-ի 2020 թվականի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, Ինստագրամի իր էջում կիսվել է նոր ֆոտոշարքով:
Կադրերում մոդելը ներկայացել է կապույտ գործվածքային սվիտերով և նույն գույնի տաբատով: Արմինեն նախապատվությունը տվել է վառ շպարին, իսկ նրա կերպարն ամբողջացրել են վզնոցն ու մատանիները:
Հրապարակումը ստացել է ավելի քան 4 հազար հավանում, իսկ մեկնաբանություններում հետևորդները հիացական խոսքեր են հղել մոդելին: