Ի՞նչ պիտի անեն COVID-ի դեմ արտերկրում պատվաստված ՀՀ քաղաքացիները` ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելու համար
ՀասարակությունԱռողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արտասահմանում COVID-19-ի դեմ պատվաստված ՀՀ քաղաքացիները էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելու և հաշվառվելու համար պետք է`
• դիմեն տեղամասային պոլիկլինիկաներ, մարզերում գործող ԱԱՊ օղակներ
• ներկայացնեն անձը և պատվաստումը հաստատող փաստաթղթերը: