«Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Երևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները 

Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Քաղաքական

Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Երիտասարդությունը հանդես է եկել «Միտքս Արցախին» անունը կրող նախաձեռնությամբ (ֆլեշմոբ)՝ ծածանելով Արցախի դրոշը պատշգամբներում։

Արցախը մեր պատմական հայրենիքի մի մասն է՝ բնակեցված մեր հայրենակիցներով, որոնք հարյուրավոր տարիների ընթացքում կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, մշակույթը և փաստացի անկախությունը՝ նույնիսկ գտնվելով օտարների լծի տակ։

1988 թվականին մենք ձերբազատվել էինք ցեղասպանության բարդույթից, հզորացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում և օգտվելով Խորհրդային միությունում ստեղծված բարենպաստ պայմաններից՝ ոտքի ելանք լուծելու մեր ազգային խնդիրներն ու իրագործելու մեր երազանքները՝ Արցախի հարցի լուծում, անկախ պետության ստեղծում, Ցեղասպանության միջազգային ճանաչում, արդարության և ազատության հաստատում։

Մենք ուժեղ էինք և հաղթեցինք։

Ցավոք, մեր հաղթանակների արդյունքները հասանելի չեղան ողջ ժողովրդին, և հասարակության մի զգալի հատված օտարված մնաց այդ հաղթանակների պտուղներից։

Այժմ մենք գտնվում ենք մեր պատմության ամենաամոթալի և վտանգավոր ժամանակաշրջանում։ Տարածաշրջանում տեղի են ունենում և դեռ տեղի են ունենալու հսկայական փոփոխություններ։ Ցավոք, գտնվելով թույլ ու պարտված վիճակում, մենք այդ փոփոխություններից ոչ թե օգտվելու ենք, այլ կորցնելու, եթե չկարողանանք փոխել իրավիճակը։

Ես համոզված եմ, որ ամեն ինչ ուղղելի է և կախված է միայն ու միայն մեզանից։ Մենք նորից ուժ կգտնենք պաշտպանելու մեր պետությունը, ապահովելու մեր ժողովրդի հզորացումն ու բարգավաճումը, մեր արժանապատվությունը, Արցախի անվտանգությունն ու մեր միասնությունը արցախահայության մեր քույրերի ու եղբայրների հետ։

Այդ ճանապարհը սկսվում է առաջին քայլերից, և այդ քայլերից մեկն էլ «Միտքս Արցախին» նախաձեռնությունն է։

Արցախը եղել է մեր պայքարի խորհրդանիշը 1988-ին, այսօր էլ կարող է դառնալ մեր պայքարի խորհրդանիշը՝ այս նախաձեռնության շնորհիվ։

Ես, իմ ընտանիքը և հարյուրավոր մեր հայրենակիցներ արդեն միացել ենք «Միտքս Արցախին» նախաձեռնությանը և Արցախի դրոշը ամրացրել պատշգամբներին։

Կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին՝ Հայրենիքում ու Սփյուռքում, միանալ այս նախաձեռնությանը և անկախ նրանից, թե երկրագնդի որ մասում եք գտնվում, Նոր տարին դիմավորել Արցախի դրոշը ծածանելով, և այդ տարին կդառնա հույսի ու վերելքի տարի։

Հարգանքով, սիրով ու լավատեսությամբ՝

Վազգեն Մանուկյան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարությունԵրևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածներիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքէջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Ամենադիտված