Հնդկական գյուղում վրիժառու կապիկները սպանել են 250 շների և արդեն սկսել են հարձակվել երեխաների վրա (տեսանյութ)
VideoՎրիժառու կապիկները Հնդկաստանի գյուղերից մեկում պատերազմ են սկսել շների դեմ, բնաջնջել բոլորին ու արդեն անցել երեխաներին։ Հաղորդում է Daily Mail-ը։
Նոյեմբերի կեսերին հնդկական Մահարաշտրա նահանգի Լովուլ գյուղում կենդանիների միջև հակամարտություն է սկսվել։ Ինչպես պատմել են տեղի բնակիչները, պատերազմն սկսվել է այն բանից հետո, երբ շները սպանել են կապիկի ձագին։ Հաջորդ օրը պրիմատներն սկսել են հարձակվել շների և ձագերի վրա՝ բռնել նրանց, բարձրացնել տանիքներ և ցած նետել:
Ընդամենը մեկ ամսվա ընթացքում կապիկները սպանել են 250 ընտանի կենդանիների. Լավուլում շուն չի մնացել։ Գյուղացիները դիմել են անտառտնտեսություն՝ «հանցագործ» կապիկներին բռնելու և իրավիճակը կառավարելու պահանջով, սակայն գյուղ ուղարկված ոստիկանները չեն կարողացել ոչ մի կենդանու բռնել։
Դրանից հետո Լավուլի բնակիչներն իրենք են փորձել պաշտպանել շներին, սակայն կապիկները հաջողությամբ պայքարել են մարդկանց դեմ, իսկ տղամարդկանցից մի քանիսը, ովքեր բարձրացել են տների տանիքներ իրենց ընտանի կենդանիներին փրկելու համար, ցած են հրվել։
Ավելին, շների հարցերը լուծելով՝ կապիկներն սկսել են հարձակվել երեխաների վրա՝ հավանաբար ի պատասխան մարդկանց՝ շների նկատմամբ հաշվեհարդարը դադարեցնելու փորձերի։ Լրատվամիջոցները հայտնել են մի դեպքի մասին, երբ պրիմատները հարձակվել են ութամյա դպրոցականի վրա: Այս պահին Լավուլում կապիկների կողմից մարդկանց վրա հարձակումները շարունակվում են։