Սերժ Սարգսյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)
VideoԱյդ նրանք են, ովքեր ոչ քաղաքականությունից են հասկանում, և ոչ էլ գործարար միջավայրի բարելավումից։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ համագումարից հետո ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:
«Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների հաջողության մասին խոսելն ավելորդ է։ Հենց դրա համար էլ ժամանակ չեմ խլել պատվիրակներից։ Ինչ վերաբերում է 2009-2010 թվականների իրադարձություններին, ապա կարծում եմ՝ շատ սեղմ և մասնագիտորեն այդ իրադարձությունը վերլուծել է նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ընդամենը 1-2 օր առաջ, դրա համար այդ մասին էլ խոսելը ճիշտ չեմ համարել։ Եվ, ընդհանրապես, եթե նկատել եք, ես մեր ձեռքբերումների մասին չեմ խոսել, որովհետև դրանք անցյալում են։ Այսօր պետք է խոսենք մեր խնդիրների, անելիքների մասին, ինչն էլ մենք արեցինք։
Այդ նրանք են, ովքեր ոչ քաղաքականությունից են հասկանում, և ոչ էլ գործարար միջավայրի բարելավումից։ Պատմություն իմանալու մասին ընդհանրապես խոսք չկա»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ Երևանն ու Անկարան կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հարաբերությունները կարգավորելու համար։
«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն [հարաբերությունները] կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»,- ասել էր նա։
Նշենք, որ օրեր առաջ հայկական մամուլը գրել էր, որ Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: