Մարմնավաճառուհին պատմել է թանկարժեք մեքենաների տերերի ինտիմ խնդիրների մասին
Досуг«Мослентой»-ին տված հարցազրույցում մարմնավաճառուհին խոստովանել է, որ փորձում է հեռու մնալ թանկարժեք մեքենաների տերերից։ Նման հաճախորդները ունենում են մի շարք ինտիմ խնդիրներ:
«Եթե ես հստակ հասկանում եմ, որ ղեկին նստած է մեքենայի տերը, հատկապես եթե նա 30 տարեկանից ցածր է, կաշխատեմ կապ չհաստատել նրա հետ։ Նման մարդիկ մեքենայով մոտենում են աղջիկներին, եթե իրենց ոչ թե սովորական սեքս է պետք, այլ բոլորովին այլ բան։ Նման հաճախորդը, ամենայն հավանականությամբ, ունի որոշակի շեղում: Պարզ ասած, նա գրեթե միշտ այլասերված է», - բացատրել է կինը:
Նա պատմել է, թե ինչպես է մի անգամ համաձայնվել նման մարդու հետ գնալ։ Վերջինս խոստովանել է նրան, որ սիրում է, երբ զուգընկերը ապտակում է իրեն, թքում իր երեսին, նվաստացնում։ Ո՛չ կինը, ո՛չ սիրուհին չէին կարող տալ այն, ինչ նա ուզում էր, ուստի դիմել էր աղջիկներին։ «Բայց ահա նրանց համար դա նույնպես անսպասելի էր և անհասկանալի։ Նրանք կա՛մ ապշում էին, կա՛մ սկսում էին ծաղրել նրան։ Եվ նա հարձակվում էր նրանց վրա՝ չստանալով անհրաժեշտ լիցքաթափումը»,- պարզաբանել է կայքի զրուցակիցը։
Մարմնավաճառուհին նշել է, որ նմանատիպ բազմաթիվ պատմություններ է լսել։ Նա ընդամենը մի քանի այդպիսի հաճախորդ ունի, քանի որ իրեն հաջողվել է ընդհանուր լեզու գտնել նրանց հետ։