«Սիրուն». Սիրուշոն` սպորտային ոճում (լուսանկարներ)
PhotosԵրգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած ուղևորությունից:
Կադրերում երգչուհին պատկերված է սպորտային ոճում և կրում է առատ զարդեր ու աքսեսուարներ: Նրա հմայիչ կերպարն ամբողջացրել են գլխարկն ու արևային ակնոցները:
Հրապարակումը հավաքել է ավելի քան 12 հազար հավանում և արժանացել բազմաթիվ հիացական մեկնաբանությունների:
«Ոճային», «Ցանկացած հագուստով գեղեցիկ ես», «Սիրուն»,- գրել են Սիրուշոյի հետևորդները: