Այս իշխանություններն ընդհանրապես «կարմիր գիծ» չունեն, որից այն կողմ չեն զիջելու․ Արմեն Ռուստամյան
ՔաղաքականՀՀ անկախության պատմության մեջ այնպիսի խայտառակ ընտրությունների կազմակերպում և անցկացում՝ ինչպիսին ՏԻՄ ընտրություններն էին, Հայաստանում չի եղել: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։