Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է 

«Եթե կա նահանջ, Ռուբեն Ռուբինյանը իր հագի բոլոր մայկաներն էլ պատռի, ոչինչ անել չի կարող»

Քաղաքական

Ինչպես հայտնի է, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման և Հայաստանի կողմից նշանակված բանագնացի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

Նա նշեց, որ Թուրքիայի ներկայացուցիչը շատ փորձված դիվանագետ է, ավելին՝ հիշեցրեց, որ նա այն անձնավորությունն է, ով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն էր: Նա Ամերիկայում կազմակերպել էր հակահայ մի քանի տասնյակ հազարանոց ամենամեծ ցույցը: Թուրքիայի ներկայացուցիչը այն մարդն է, որը Հայոց ցեղասպանության մոլի ժխտողներից է դրան գումարած՝ հրաշալի դիվանագետ. «Արդյոք համահավասար «ֆիգուր» է ընտրված Ռուբեն Ռուբինյանը, այսպես ասած, դիվանագիտական գայլի: Մենք սխալ կետից են այս թեման քննարկում, հետևաբար չենք կարող իսկապես խնդիրը հասկանալ. որն է այն արժեքը կամ այն փոխզիջումը, որից հրաժարվելու է Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Ի վերջո, Թուրքիան պնդում է, որ իր որևէ նախապայմանից չի հրաժարվում, այն մշտապես նշում է Արցախի խնդիրը Ադրբեջանի օրակարգով լուծելու հարցը (ինչին իրենք հասան) և որպես այլ նախապայման ընդգծում է Հայոց Ցեղասպանությունից հրաժարվելը»,- նշեց նախկին պատգամավորը:

Վերջինս ասաց՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին՝ մինչ այս պահը Թուրքիան չի հայտարարել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս հրաժարվում է իր նախապայմաններից, ավելին՝ պնդում է, որ իրենց բոլոր նախապայմանները մնում են օրակարգի մեջ:

«Փոխարենը մենք խոսենք այս խնդիրներից, թե արդյոք պատրաստ ենք հրաժարվել Ցեղասպանության ճանաչման օրակարգից, խոսում ենք Ռուբեն Ռուբինյանի 90-60-90 պարամետրերից, որոնք համապատասխանում կամ չեն համապատասխանում Հայաստանի կողմից այդ բանագնացը լինելուն: Հարցը մեկն է՝ Հայաստանը արդյոք հրաժարվել է իր օրակարգից, թե ոչ, որովհետև երեկ էլ, կարծեմ, ԱԽՔ նախագահը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել և որևէ բառ չի խոսել ագրեսոր Ադրբեջանից, նրան աջակցած Թուրքիայից և մեր արտաքին օրակարագի ամենազգայուն խնդիրներից, իսկ թե Ռուբեն Ռուբինյանը կլիներ, թե Վարդուշ Վարդուշյանը դա չէ էականը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ որևէ մեկը չի խոսում, թե Հայաստանն արդյոք հրաժարվել է իր օրակարգից, թե ոչ, բոլորը խոսում են միայն Ռուբեն Ռուբինյանի արտաքին տեսքից կամ նրա դիվանագիտական կարողությունից, ինչը խեղում է տվյալ հարցի իրական դիսկուրսը:

«Եթե մենք հրաժարվել ենք մեր օրակարգից, ով ուզում է լինի Ռուբինյանի փոխարեն ընդամենը այն խողովակն է լինելու, որը փոխանցելու է Հայաստանի իշխանության խոսքը, արտաքին քաղաքական օրակարգը, իհարկե, լավ կլիներ, որ ճկուն բանակցող լիներ, բայց եթե Ռուբեն Ռուբինյանը, գնար, անգամ, իր հագի բոլոր մայկաները պատռեր Հայոց ցեղասպանության ճանաչման համար, եթե Հայաստանի իշխանության օրակարգում կա նահանջ Ցեղասպանության միջազգային ճանաչումից, Ռուբեն Ռուբինյանը ոչինչ անել չէր կարող, հարցը անձը չէ, այլ օրակարգը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նա այն կարծիքին է, որ Թուրքիայի հետ բանակցություններ կարելի էր սկսել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան քաջություն կունենար իր կատարած սխալներն ընդունելու. «Ի վերջո, ինչ-որ մի պահի դու քո հարևանների հետ պետք է սկսես խոսել, ես «ոչմիթիզականության» ագրեսիվ տեսակը չեմ ընդունում, բայց արդյոք հիմա այդ պահն էր, արդյոք Թուրքիան պատրաստ է առերեսվել իր թույլ տված սխալներին: Մենք հասկանում ենք, որ Թուրքիան դեռ տևական ժամանակ չի ունենալու այն քաղաքական էլիտան, որը կունենա այնքան խիզախություն ու քաջություն իր թույլ տված սխալներն ընդունելու և շտկելու:  Մինչև բանակցություններ սկսելը, պետք է ճշտել խաղի կանոնը, եթե Թուրքիան շարունակում է իր նախապայմանները պահել և հայկական կողմը այդ նախապայմանով մտել է բանակցությունների մեջ, ապա հենց այս պահից կարող եմ ասել, որ այդ բանակացությունները, ի սկզբանե, տապալված են»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
Ամենադիտված