Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
BlogosphereՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով»,- գրել է Մուսինյանը: