Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ
БлогосфераԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ։
«Ցավակցում եմ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ:
Անկեղծորեն կիսում եմ Դեմիրճյանների ընտանիքի վիշտը, հարազատներին ցանկանում եմ համբերություն»,- ֆեյսբուքյան իր էջում ցավակցել է ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Նա 88 տարեկան էր: Ռիմա Դեմիրճյանը տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը:
Նա երկար տարիներ դասավանդել է պոլիտեխնիկական համալսարանում:
Ռիմա Դեմիրճյանն օրեր առաջ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: