Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է․ մի խումբ դատավորներ դիմել են Կարեն Անդրեասյանին

Society

Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորներ դիմել են Արդարադատության նախարար Կաեն Անդրեասյանին՝ դատարաններ ուղարկված արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծեր առնչությամբ՝ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Դատավորները համոզմունք են հայտնել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, իսկ դրա ընդունումը կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Դիտողություններն ու առաջարկությունները ստորագրել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Նախշքարյանը, Արթուր Ստեփանյանը, Արման Հովհաննիսյան, Դավիթ Բալայան, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը։

Ստորեւ ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ։

ՀՀ արդարադատության նախարար պարոն Կարեն Անդրեասյանին

Հարգելի՛ պարոն Անդրեասյան,

Դատարաններ է ուղարկվել արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու   մասին» սահմանադրական օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ) և Նախագծի հիմնավորումը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:

Նախագծերն ու նամակը դատավորներին է տրամադրվել մասնավորապես 2021թվականի դեկտեմբերի 14-ին:

Նախագծով առաջարկվում է մասնավորապես Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում: Սույն կետով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի:»:

Այսպես`

Ըստ նախագծի <<Հիմնավորման>>.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի   (այսուհետ՝ Նախագծերի   փաթեթընդունումը   պայմանավորված է դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտությամբ:

Ներկայումս դատավորներիայդ թվում սահմանադրական դատարանի դատավորների անհամատեղելիության պահանջներն ու կարգապահական պատասխանատվության օրենսդրական մեխանիզմներն անորոշ ենառկա են բացեր:

(…)

Միևնույն ժամանակհաշվի առնելով այնոր դատական ակտերի վերանայումը, առավել ևս միջազգային դատարանների կողմից որոշումների կայացումը ժամանակատար գործընթաց էՆախագծերի փաթեթով նախատեսվում է սույն կարգավորմանը տալ հետադարձ ուժ:

Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում   է քրեական օրենքինմինչդեռ պրակտիկան ցույց է տալիսոր իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներովՀիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով:

Այսպեսդատական պրակտիկայում առանձնացվել են որոշակի չափանիշներորոնց առկայությունը թույլ է տալիս օրենքի այս կամ այն կարգավորմանը հաղորդել հետադարձություն:

Ամերիկյան դատական պրակտիկայում գործերից մեկով մատնանշվել էոր հետադարձությունն ընդունելի էեթե միտված է օրենսդրի իրավաչափ նպատակների իրականացմանը:

Անգլիական դատական պրակտիկայումինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքում հետադարձությունն իրավաչափ և արդարացված դիտելու համար կարևոր չափանիշ է համարվում հանրային շահի առկայությունը:

(…)

ՄԻԵԴ-ը հետադարձ ուժի կիրառման հարցին անդրադարձ է կատարել նաև այլ պետություններում դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող կարգապահական գործընթացների համատեքստումԱյսպեսՄԻԵԴ-ը 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործի շրջանակներում անդրադառնալով դատավորների նախկինում կուտակված գույքի ուսումնասիրությանը նշել էոր դատավորի մասնագիտական կյանքի ընթացքում կուտակված անձնական կամ   ընտանեկան ունեցվածքի գնահատման գործընթացը (…) չի հակասում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներինիրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման տեսանկյունից:

Այսպիսովտեսնում ենքոր բացառիկ դեպքերում՝ հանրային շահով պայմանավորված հետադարձությունը կարող է համարվել թույլատրելի:

Մեր համոզմամբ, նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է՝ թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին:

Նախագծի պատճառաբանությունների համատեքստում տեղին է կամ զուր չէ հիշեցնել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումը, որը հստակ սահմանում է. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Նշվածը բավարար է, փաստելու, որ նախագիծը մեղմ ասած խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից, կարող է նպատակ հետապնդել ապօրինաբար՝ մասնավորապես՝ խտրական, օրենքի առջև հավասարության, իրավական որոշակիության ու օրենքի հետադարձ ուժի գործողության սկզբունքների անտեսմամբ դադարեցնել որոշակի խումբ դատավորների լիազորություններ:

Ընդհանուր առմամբ նշված նախագծի ընդունմամբ առավելապես կվտանգվի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Սահմանադրական կարգավորումն առավել քան բավարար է փաստելու Նախագծի անընդունելի լինելու հանգամանքը, ինչևէ, հարկ է անդրադառնալ նաև դրա հիմնավորումներին:

Այսպես՝

Նախագծում նշվել է, թե <<Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է   քրեական   օրենքինմինչդեռ պրակտիկան ցույց է   տալիսոր իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներովՀիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով>>:

Այս կապակցությամբ պետք է նշել, որ միտքը սխալ է ձևակերպված, կամ իրականությանը չի համապատասխանում: Հետադարձ ուժի կանոնի պրակտիկա չկա. ուղղակի հակասում է Սահմանադրությանը, իսկ եթե նույնիսկ նման պրակտիկա հայտնի է հեղինակին, ապա դա չի նշանակում, թե այն պետք է օրինականացնել՝ նախատեսելով սահմանադրական օրենքում: Ինչ վերաբերում է, թե հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, սակայն պետք է փաստել, որ այն թերևս ոչ այդքան խստորեն կամ նույնչափ խստությամբ միանգամայն վերաբերելի է նաև այլ իրավահարաբերություններին, մասնավորապես՝ դատավորների կարգապահական վարույթներին կամ իրավախախտումների կապակցությամբ որևէ անձի վիճակը վատթարացնող ցանկացած իրավակարգավորման:

Հակառակ մոտեցում ունենալու պարագայում ուշադրության է արժանի ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի մասնավորապես 137- րդ, 143-րդ կետերը, որով հստակ արձանագրվել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքը՝ կապված վաղեմության ժամկետների չնախատեսելու կամ հետադարձ ուժ կիրառելու մասով հավասարապես վերաբերելի են նաև կարգապահական վարույթների ու այլ իրավախախտումների նկատմամբ, ինչը պայմանավորող պետությունների ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում:

Ինչ վերաբերում է <<Հիմնավորման>> մեջ նշված ՄԻԵԴ 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործին, ապա այն վերաբերելի օրինակ չէ: Նույն այդ վկայակոչած գործի իրավական դիրքորոշումներում բացահայտված է ու զուգահեռներ են տարվում ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի հետ՝ հստակ ամրագրելով դրանց էական տարբերությունը. ալբանական օրինակը վերաբերում է գույքային ստուգման կանոններին: Դեռ ավելին, թեև էական չէ, սակայն կարծում ենք, որ ալբանական փորձը այն դրական ուղենիշը չէ, որին պետք է ձգտենք դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, ինչում էլ երևի թե համոզվել են այնտեղից վերջերս վերադարձած մեր՝ տարբեր կառույցներից բաղկացած պատվիրակության անդամները:

Այսպիսով՝ համոզված ենք, որ նշված փոփոխություններն ընդունվելու դեպքում կհանգեցնեն դատավորների նկատմամբ անհիմն վարույթների հարուցման, լիազորությունների դադարեցման և այլն, ինչն ուղղակիորեն վտանգում է դատարանների անկախությունը:

Միևնույն ժամանակ միանգամայն համաձայն ենք Նախագծի հեղինակի հետ այն մասով, որ դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտություն է առկա, Օրենսգրքի 142-րդ հոդվածն անորոշ է, մասնավորապես, պարզ չէ թե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը ինչպես է հաստատված համարվում:

Այս առումով առաջարկում ենք ներկայացնել անհստակությունները կարգավորող նախագիծ, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցելու սուբյեկտների շարքից հանել արդարադատության նախարարին՝ մասնավորապես ի կատարումն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային

պարտավորությունների    և    ի    նպաստ    դատական    համակարգի    անկախության ապահովման»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular