Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆ Սպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումները Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրել Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն 

Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին. Մալենան վերադարձել է հայրենիք

Ժամանց

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթանակած երգչուհուն և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի»  երգի հնչյունների ներքո  ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»: 

Լրագրողների հետ զրույցում Մալենան խոստովանել է, որ առաջ նման մեծ բեմում ելույթ չի ունեցել, ուստի սկզբում լարվել է, սակայն փորձերի ընթացքում հուզմունքն անցել է, իսկ համերգի օրը ելույթից մեծ բավականություն է ստացել: «Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, իմ հայերին. ես ձեզ շատ-շատ սիրում եմ»,-շեշտել է 14-ամյա Մալենան:

Երգչուհին շատ է ցանկանում մեծ արտիստ դառնալ, բարձր պահել Հայաստանի անունն ամեն երկրում և ճանաչված լինել:

Խոսելով մրցույթում հաղթանակից հետո Ադրբեջանը ներկայացնող երգչուհու հետ ողջագուրվելու մասին՝ Մալենան պատմել է, որ  մինչ այդ պահը չի խոսել, չի առնչվել նրա հետ, սակայն Հայաստանի հաղթանակից հետո նա է մոտեցել Մալենային, գրկել ու շնորհավորել: Մալենան ոչ մի թշնամանք չի տածում Ադրբեջանի պատվիրակի հանդեպ, որովհետև վերջինս իր պես աղջիկ է:

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն էլ հիշեցրել է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը Հայաստանում հյուրընկալվել է մոտ տասը տարի առաջ: «Մինչ Մալենայի ելույթը տարբեր երկրների պատվիրակություններ մեզ էին մոտենում, ասում, որ վստահ են՝ մենք ենք հաղթելու, անհամբեր սպասում են, թե երբ են վերադառնալու Հայաստան, քանի որ հիշում են հայերի հյուրընկալությունը: Ինչպես հայտնի է, Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հաստատել են, որ 2022-ին մրցույթն անցկացվելու է Հայաստանում: Ինքնաթիռում արդեն սկսել ենք աշխատանքներն ու մտածում էինք, թե ինչպես է անցկացվելու շոուն: Սա ահռելի աշխատանք է: Հույս ունենք, որ ավելի շատ երկրներ կմասնակցեն «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին»,-ընդգծել է Ծերունյանը:

Նրա խոսքով՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթանակը շատ խորհրդանշական էր. կարևոր էր, որ Հայաստանը հենց Ֆրանսիայում անցկացվող մրցույթում հաղթեց, ինչը ևս հուզմունքի մեծ առիթ է բոլորի համար: «Կարծում եմ, որ սա հաղթանակների սկիզբ է, և մենք այսպես նոր ճանապարհ ենք սկսում: Հետևելով, տեսնելով, թե ինչպես են Հայաստանում բոլորը սրտատրոփ դիտում մրցույթն ու հուզվում, ոգևորվում ենք: Ասես մեր կողքին նստած էին: Սա բոլորիս հաղթանակն է»,-նշել է Ծերունյանն ու հավելել, որ շատ կուզեն՝ մի օր Մալենան Հայաստանը ներկայացնի մեծերի Եվրատեսիլում:

 «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն անցկացվել է դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի-քամի» երգով:

Մրցույթին մասնակցել է 19 երկիր՝ Գերմանիան, Վրաստանը, Լեհաստանը, Մալթան, Իտալիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Իռլանդիան, Հայաստանը, Ղազախստանը, Ալբանիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Նիդերլանդները, Իսպանիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Պորտուգալիան:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներ
Ամենադիտված