Ցածր կատարողականները Մարությանին անվստահություն հայտնելու որոշման բազմաթիվ հիմքերից մեկն էր. Խաժակյան
Տեսանյութեր«Քաղաքապետարանին ծախսային կատարողականները 2016-ին կազմել են 100 տոկոս, 2017-ին՝ 84 տոկոս, 2018-ին՝ 78, 2019 թ.-ին 79, իսկ 2020-ին 55 տոկոս։ Սա այն պարագայում, երբ եկամուտները պատշաճ ձևով հավաքագրվել են, աշխատանքները պատշաճ չեն իրականացվել». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Այս թվերը առաջիկա երկու տարիներին հնարավոր կլինի շտկել։ Բոլորն էլ գիտեն 2020 թվականը ինչպիսի տարի է եղել, դրա համար ցուցանիշը եղել է բավականին ցածր»,- վստահեցրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Վերջին երեք տարիներին մենք կողմ ենք քվեարկել, հետևաբար ընդունել ենք որպես օբյեկտիվ իրականություն և բնականաբար մենք էլ ենք ունեցել վերապահումներ և քննադատություններ բյուջեի կատարողականի վերաբերյալ։ Բայց կարծում եմ, պետք է ազնիվ լինենք և ասենք, որ դա իշխող խմբակցության տեսակետից ճիշտ չէր լինի հնչեցնել ուղիղ եթերում և դա արվել է փակ քննարկումների ժամանակ։ Իսկ հրապարակային նիստերի ժամանակ կողմ ենք քվեարկել, որովհետև անհրաժեշտություն ենք համարել գործադիրին աջակցություն ցուցաբերել և հնարավորություն տալ շտկել թերությունները»։
Դավիթ Խաժակյանը հիշեցրեց.
«Երևանում ՏԻՄ օրենքը նախատեսում է կատարողականների դեպքում ավագանու քվեարկություն, որը կարող է հանգեցնել քաղաքապետի՝ անվստահությունը հայտնելու գործընթաց սկսելուն։ Արդյոք դա հիմք է հանդիսանում հիմա քաղաքապետին անվստահություն հայտնելու համար»,-նշեց Խաժակյանը:
Գալջյանը նշեց. «Դա որոշման բազմաթիվ հիմքերից մեկն է»։