Կարո՞ղ է մեկը բացատրել՝ ինչու են որոշ միջազգային առաջնորդներ գովաբանում հայ գերիների վերադարձը
ԲլոգոսֆերաԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.
«Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե ինչու են որոշ միջազգային առաջնորդներ գովաբանում Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը, եթե դա միջազգային իրավունքով պարտականություն է և Ադրբեջանն էլ դեռ պահում է բազմաթիվ հայերի՝ որպես պատանդներ:
Տղանե՛ր, եթե դուք գովաբանում եք հանցագործի «բարի կամքը»՝ պատժելու փոխարեն, դուք խրախուսում եք հանցավոր վարքագիծը»: