Ավագանին քաղաքապետ է ընտրում (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի ավագանին փակ քվեարկությամբ որոշում է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը: Ավագանու անդամները քվեաթերթիկում պետք է կողմ կամ դեմ քվեարկեն Հրաչյա Սարգսյանին՝ քաղաքապետի պաշտոնում նշանակելու համար։ Քվեարկության համար նախատեսված է 30 րոպե։
Հիշեցնենք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ էր ներկայացվել դեկտեմբերի 17-ին, որից հետո հրավիրվել է ավագանու նիստ։