Սա այն «Բարսելոնան» է, որը մարդիկ ցանկանում են տեսնել. Չավի
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է իսպանական Պրեմիերի 4-րդ տուրի հետաձգված խաղում «Սևիլիայի» հետ ոչ-ոքի (1:1) խաղը։
«Այս արդյունքը քաղցրադառն համ թողեց: Կարծում եմ՝ լավ խաղացինք, բայց դեռ աճելու տեղ ունենք։ Մենք մեկ միավոր ենք վաստակել, բայց պետք է համբերատար լինել։ Մենք պետք է ամրապնդենք այս խաղի մոդելը, քանի որ ճիշտ ուղու վրա ենք։ Այսօր ամոթալի պահեր նույնպես ունեցանք։
Ինձ համար դժվար կլինի քնել։ Կարծում եմ՝ մենք պետք է հաղթեինք։ «Սևիլիան» շատ փորձառու է և տակտիկապես շատ լավ է խաղում, բայց ես այստեղից հեռանում եմ դժգոհության զգացումով։ Պահեստայինների նստարանից ամեն ինչ շատ լավ էր թվում: Կարծում եմ՝ սա այն «Բարսելոնան» է, որը մարդիկ ցանկանում են տեսնել: Արդյունքներն ինքնին խոսում են իրենց մասին, բայց մենք վայելեցինք խաղի որոշ պահեր»,- ասել է Չավին: