Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա. Խաչատուր Սուքիասյան
ПолитическиеԵս մի բան ասեմ, Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քննադատություններին, թե երկրում մոտ 30 տոկոս աղքատության պարագայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց մեքենա են գնում։
«ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա»,- ասաց նա։
Պատգամավորի դիտարկմամբ՝ խնդրին պետք է մասնագետներն անդրադառնան. «Կան մեքենաներ, որոնք մի քանի հազար դոլարով կարող է էժան լինեն, բայց սպասարկման ծախսն ավելի թանկ է։ Հիմա այդ ընտրությունն էլ արդյունավետության հետ կապված խնդիր է, մասնագետները պետք է ասեն»,- մանրամասնեց Խաչատուր Սուքիասյանը։