ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ Զաքարյան Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի Փաշինյանը Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ Դատի 

Պետությունը 2022-ին ֆինանսավորում կհատկացնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1600 երեխաների

Հասարակություն

Նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման նպատակով 2021-ին առաջին անգամ գործարկվել են մի շարք ծրագրեր. գործարկված մոդուլային մանկապարտեզների ծրագրի շրջանակում կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկ, որտեղ իրականացվում են անհրաժեշտ աշխատանքները՝ մոդուլային մանկապարտեզների կառուցման համար։

Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նա հիշեցրեց, որ բացի այդ՝ պետական բյուջեի միջոցներով հաստատվել և առաջին անգամ 10 բնակավայրերում ներդրվել է նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ծրագիրը, որով նախադպրոցական ծառայությունների ստեղծման համար բնակավայրերին տրամադրվել են դրամաշնորհներ՝ յուրաքանչյուրին՝ շուրջ 7,8 մլն ՀՀ դրամի չափով շինությունների վերանորոգման, կահավորման և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացման համար։

«Հասանելիության տեսանկյունից առանցքային նշանակություն ուներ նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգի հաստատումը կառավարության կողմից, ինչը հնարավորություն է ստեղծում պետական ֆինանսավորում հատկացնելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, աջակցելու զինծառայողների երեխաների՝ նախադպրոցական կրթություն ստանալուն։ Այս շրջանակում արդեն 2022-ի սեպտեմբերից ֆինանսավորում կհատկացվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1600 երեխաների համար»,-ասաց նախարարը։

Անդրեասյանն ընդգծեց, որ  առաջին անգամ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը՝ որպես կառավարության որոշում։ Չափորոշչի հիման վրա մշակվել են նախադպրոցական կրթության կրթական ծրագրերը, որոնք հաստատվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ փորձարկման համար։

Փորձարկումը կիրականացվի Երևանի և մարզերի 60 հաստատություններում։ Այս գործողությունների շնորհիվ էապես կբարձրանա նախադպրոցական կրթության որակը՝ ապահովելով մանկապարտեզից դպրոց հարթ անցումը։

Նախարարը նաև խիստ կարևորեց կադրերի մասնագիտական որակավորման, ընտրության և նշանակման գործընթացների միասնականացումն ու բարելավումը: «Այս նպատակով մշակվել են մի շարք կարգեր՝ նախադպրոցական հաստատության մանկավարժի ընտրության կարգը, որով նախատեսվում է մրցութային գործընթաց, տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգը, որի համաձայն՝ արդեն եկող տարվանից նախադպրոցական հաստատությունների տնօրենները կանցնեն հավաստագրման գործընթաց։ Տարբեր ծրագրերի շրջանակում նախադպրոցական հաստատությունների համար իրականացվել են վերապատրաստման ծրագրեր, իսկ սկսած 2022-ից՝ վերապատրաստումը կդառնա պարբերական պետական ծրագիր։ Հետագայում կներդրվի նաև ատեստավորման համակարգ՝ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ, որը ներկայումս քննարկվում է։ Սահմանվել է նախադպրոցական հաստատություններում սաների ընդունելության կարգը, որով միասնականացվել է ոլորտի քաղաքականությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»
Ամենադիտված