«Բռնի´ դրան»․ ոստիկաններն ուժով բերման են ենթարկում ցուցարարներին, մի քանիսը փախան մեքենայից
SocietyՓարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ոստիկանները պատ էին կազմել համայնաքապետարանի դիմաց՝ խոչընդոտելով Վոլոդյա Գրիգորյանի և «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների մուտքը կառույց:
Նրանք ոստիկաններին ժաամանակ տվեցին համայնքապետարանի շենքի մուտքը բացելու համար, մինչև որ իրենք երթ կանեն և նորից կվերդառնան համայնքապետարան:
Ոստիկանները, սակայն, ետ չքաշվեցին, ավելին՝ սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել Փարաքարի բնակիչներին, որոնք դուրս էին եկել իրենց քվեն պաշտպանելու: