Ժամը 19:00-ին հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը
ՀասարակությունԱյսօր՝ երեկոյան ժամը 19:00-ին, հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հիշեցնենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, չեն գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:
Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում: