Հայաստանում ապրելն ավելի ապահով է, քան զարգացած երկրներում. Զարեհ Սինանյան
ՔաղաքականՀայաստանում ապրելն ավելի ապահով է, քան զարգացած երկրներում: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա նաեւ խոստովանել է, որ պատերազմի ուրվականը խաթարել է անվտանգության զգացումը։ «Հանգիստ եմ երեխաներիս համար, երբ գնում են դպրոց կամ այլ տեղ»,- նշեց Սինանյանը։
Ինչ վերաբերում է այլ հարցերով լիազոր անձանց, նրանք, ըստ Սինանյանի, դեռ չկան, սակայն կան թեկնածուներ։
«Մենք չունենք դեռ նշանակված հանձնակատարներ, ունենք թեկնածուներ: Այս պահին պլանավորման փուլում ենք, թե աշխարհագրականորեն ինչպես բաժանենք երկրները կամ տարածքները, որպեսզի մեր նպատակին հասնենք»,-ասաց Սինանյանը: