Ռուս խաղաղապահները ամանորյա նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի 800 երեխաների․ ՌԴ ՊՆ (լուսանկարներ)
ԼուսանկարներՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, բարերարների հետ միասին, ամանորյա տոների շրջանակում մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանում։ Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և նվերներ են հանձնել սահմանազատման գծի մոտ գտնվող Մարդակերտի շրջանի Վանք բնակավայրի դպրոցի ավելի քան 800 երեխաների, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Դպրոցի երեխաներն ու մանկավարժները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներին և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին ցուցաբերած օգնության, խաղալիքների և ամանորյա հավաքածուների համար։
Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին կիրականացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիաներ և նվերներ կհանձնեն շուրջ 8000 երեխաների Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում, ասվում է հաղորդագրության մեջ։