Ինչպես է Պուտինն անցկացնելու Ամանորը․ Պեսկովը մանրամասնում է
ՌուսաստանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար Ամանորը դիմավորելու է ընտանիքի և ընկերների շրջապատում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ավանդաբար՝ ընտանիքի և ընկերների հետ»,- ասել է Պեսկովը։
Միաժամանակ, Պուտինը Սուրբ Ծննդյան շաբաթը մասամբ կաշխատի։ Նա հազվադեպ է այս ժամանակը ամբողջովին անցկացնում, «ինչպես ամանորյա արձակուրդները», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ինչպես պարզաբանել է Պեսկովը, Սուրբ Ծննդյան շաբաթվա համար պետության ղեկավարի ծրագրերում դեռ չկա դահուկներով սահելու համար Սոչի մեկնելում մասին։ «Ես չգիտեմ՝ նրա ծրագրում կա՞ նման բան: Առայժմ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին», - ասել է խոսնակը: