Զինված տղամարդը ներխուժել է ամրոցի տարածք, որտեղ Եղիսաբեթ II-ը նշում է Սուրբ Ծնունդը
WorldՈստիկանության աշխատակիցները ձերբակալել են զինված տղամարդու, ով ներխուժել է Վինձորի ամրոցի տարածք, որտեղ այս պահին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նշում է Սուրբ Ծնունդը։ Այս մասին հայտնում է բրիտանական ոստիկանության կայքը։
Նշվում է, որ ձերբակալվածը 19 տարեկան է, այժմ նա կալանքի տակ է։ Նա մտել է Վինձորի ամրոցի տարածք, սակայն չի հասցրել մտնել նստավայրի շինություններից ոչ մեկը։ Դեպքի մասին թագավորական ընտանիքը տեղեկացվել է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Սուրբ Ծնունդը կանցկացնի արքայազն Չարլզի և նրա կնոջ՝ դքսուհի Կամիլայի հետ, հայտնում է Sky News-ը։
95-ամյա թագուհին արձակուրդներին կլինի Վինձորի ամրոցում, որտեղ նրան կայցելեն որդին և նրա կինը։ Մինչ այդ նրանք Սուրբ Ծնունդն անցկացրել են Բրիստոլից հյուսիս-արևելք գտնվող իրենց ընտանեկան նստավայրում: