«Համոզված եմ, որ Աստված շատ առատաձեռն է գտնվել ինձ քեզ ուղարկելու հարցում». Լուսինե Թովմասյանը ջերմ շնորհավորել է դստերը
ԺամանցԱյսօր «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի դստեր՝ Արիանայի ծննդյան օրն է։ Գեղեցկուհու առաջնեկը դառնում է յոթ տարեկան, ինչի առիթով Լուսինեն ջերմ շնորհավորել է նրան։
«Բարով ես ծնվել իմ լույս, համոզված եմ, որ Աստված շատ առատաձեռն է գտնվել ինձ քեզ ուղարկելու հարցում։ Քո ծնունդով մեր կյանքը նոր, չխամրող գույներ ստացավ։ Ամենակարևորը՝ ուզում եմ առողջ լինես, սիրող ու հանդուրժող։ Ուզում եմ ՝աչուկներիդ փայլը միշտ լուսավորի մեզ։ Ու ուզում եմ իմանաս՝ մենք քեզ շաա՜տ ենք սիրում»,- գրել է Լուսինե Թովմասյանը։