Արտագաղթելու մասին մտածում են գրեթե բոլորը․ մարդիկ հասկացան՝ անարդարությունը շարունակվում է․ Հայկ Եսայան
БлогосфераՔաղաքագետ Հայկ Եսայանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր նախագահ Քոչարյանը խոսեց մի թեմայի մասին, որը կարծես մոռացվել է քաղաքական այս աղմուկի մեջ: Բոլորը խոսում են ինչ-որ խնդիրների լուծման մասին` մոռանալով, որ այդ խնդիրները առաջին հերթին լուծվում են մարդու համար: Արտագաղթի խնդիրը այսօր Հայաստանի կարևորագույն խնդիրների ցանկում է:
Այսօր Հայաստանում արտագաղթելու մասին մտածում են գրեթե բոլորը և դա միայն սոցիալական խնդիրների պատճառով չէ: Հայաստանում կա արդարության լրջագույն պակաս, կա վաղվա օրվա հանդեպ մեծ վախ և կասկած:
Մարդիկ պարզապես ուզում են փախնել էս իրականությունից դեպի անորոշ ուղղությամբ: 2018-ին Նիկոլը խաբեց հանրությանը, թե իրենք ավելի լավ են ապրելու, եթե ինքը գա իշխանության, խաբեց, թե հետ է բերելու թալանը, խաբեց, թե հզորացնելու է երկիրը:
Ի՞նչ արեց դրանից հետո արդեն վարչապետ Փաշինյանը: Նա սկսեց շատ մեծ հաճույքով մտերմություն անել այդ նույն թալանչիների հետ և իրենց օգտագործել ըստ քաղաքական նպատակահարմարության: Պատերազմին նույնպես այդ թալանչիներից և իրենց որդիներից ոչ մեկը չմասնակցեց և մարդիկ հասկացան, որ անարդարությունը կրկին շարունակվում է:
Ժողովրդին չառաջարկվեց այլընտրանք և նրանք հասկանալով, որ այս ամենը անարդար է որոշեցին պարզապես թողնել այս հայրենիքը, քանի որ այն շատ անարդար է իրենց հանդեպ»,- գրել է նա: