Սագը լաց է եղել ընկերուհուց բաժանվելու պատճառով (տեսանյութ)
ՏեսանյութերՄոլի անունով սագը, ով ապրում է Իննա Կոմարովայի ֆերմայում, լաց է եղել իր սիրելի ընկերոջ՝ Դոլլի սագից բաժանվելու պատճառով: Տեսանյութը Մեդուզան նկատել է դեկտեմբերի 26-ին։
Բանն այն է, որ սագը վնասել է թաթը, կաղացել, դադարել է քայլել և ուտել, ուստի նրան անհրաժեշտ է եղել որոշ ժամանակ մենակ մնալ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է թռչունը արցունքներ թափում, մինչ տանտիրուհին մխիթարում է նրան։
Սագն արագ ապաքինվել է և շուտով վերամիավորվել Դոլլիի հետ: