Ոստիկանության զորքերի դիմաց BMW-ն բախվել է քարե պարսպին և հայտնվել ճանապարհի մեջտեղում
Արտակարգ ՊատահարԴեկտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմանում BMW մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Ոստիկանության զորքերի N զորամասի քարե պարսպին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում,-հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը: