Այսօր Արցախի իշխանությունների կողմից գրավյալ տարածքները վերադարձնելուն ուղղված որևէ գործողություն չի երևում. Արցախից տեղահանված
ՀասարակությունԵթե պետությունը մեզ թաքցնում ա, չի ասում, որ երկրումս էսքան փախստական կա, ուրեմն մենք ՄԱԿ-ի գրասենյակից ոչինչ չենք ակնկալում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախից բռնի տեղահանվածը:
«Այսօր Արցախի իշխանությունների կողմից տարրական որևէ գործողություն չի երևում գրավյալ տարածքները վերադարձնելուն ուղղված, այս հարցը պետք է միջազգային հարթակը լուծի, մեր հույսը միայն դա է»,- նշեց ցուցարարը՝ հավելելով, որ 40.000 մարդը չի կարող ուղղակի անտեսվել:
Նա նշեց, որ կառավարությունն այսօր խոսում է ահռելի գումարների մասին, որոնք տրվել են Արցախից բռնի տեղահանվածներին, սակայն, նրանք տեղյակ չեն, թե այդ գումարները ինչի վրա են ծախսվել. «Ասում են, թե 155 մլրդ դրամ գումար է տրամադրվել մեզ, սակայն, յուրաքանչյուրիս ստացած գումարը միջինը կազմում է 800 հազար դրամ, 40 հազար փախստականների մեջ լինում է 32 մլրդ դրամ, իսկ թե մնացած գումարը ինչի վրա է ծախսվել՝ չգիտենք, միանշանակ նպատակային չեն ծախսվել»,- ասաց նա:
Հավելենք, որ բողոքի ակցիա իրականացնողները շարժվեցին դեպի ՄԱԿ գրասենյակ իրենց նամակը հանձնելու, որում խնդրում են, որ իրենց տան փախստականի կարգավիճակ: