Դուեյն Ջոնսոնն իր մայրիկին Cadillac CT5 է նվիրել (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնն իր 73-ամյա մորը Սուրբ Ծննդին նվիրել է Cadillac CT5 ամենագնաց։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է Instagram-ում։
Կարճ հոլովակում դերասանը փակված աչքերով իր մորը՝ Աթային տանում է դեպի նվերը, իսկ երկու դուստրերը Սուրբծննդյան երգ են երգում։ Երբ նա տեսնում է կարմիր ժապավենով կապած սպիտակ մեքենան, զարմանքից ձեռքերով փակում է բերանը, իսկ հետո լաց լինում ու գրկում որդուն։
«Մայրիկիս Սուրբ Ծննդի առիթով անակնկալ մատուցեցի: Նա շոկի մեջ էր և լաց էր լինում մեքենայի ներսում: Երբ նրան միացան թոռները, նա պարզապես հիացած էր», - գրել է Ջոնսոնը հրապարակմանը կից:
Դուեյնը նաև ընդգծել է, որ երախտապարտ է ճակատագրին մորը երջանկացնելու հնարավորության համար, քանի որ վերջինս «դժոխային կյանք» է ապրել։
Երկու օրվա ընթացքում դերասանի հրապարակումը հավաքել է ավելի քան 5,3 միլիոն հավանում։