Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել
PoliticalԵրևանի ավագանու որոշմամբ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։
Կից ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծնվել է 1988թ. մարտի 19-ին, Երևանում:
2005թ. ավարտել է Մոսկվայի թիվ 116 միջնակարգ դպրոցը:
2005-2009թթ. սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան:
2008-2009թթ. զբաղեցրել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահի պաշտոնը:
2009-2011թթ. սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «տնտեսագիտություն և ֆինանսներ» ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան:
2009-2011թթ. աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի մասնագետ:
2011-2012թթ. աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ:
2014-2016թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչությունում` Գանձապետարանի առաջատար մասնագետ:
2016-2017թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչությունում` Գանձապետարանի գլխավոր մասնագետ:
2017-2018թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի Գանձապետարանի գլխավոր մասնագետ:
2018թ.-ից մինչ օրս աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես բանկի իրացվելիության և արժութային դիրքերի կառավարման բաժնի, Գանձապետարանի վերլուծաբան:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2018թ. հոկտեմբերից – 2019թ. մարտ եղել է Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
2019թ. մարտից – մինչ օրս Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2020թ. նոյեմբերից – մինչ օրս Ամերիկայի Միացյակ Նահանգների զարգացման գործակալության USAID, Միջազգային Կառավարման Համակարգեր Management Systems International և ՀՀ Փոխվարչապետի գրասենյակի համատեղ ծրագրի ղեկավար (Project Manager):
Որակավորումներ`
2011թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացել է Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոններում աշխատելու համար վկայական:
2012թ. «Microsoft Imagine Cup Armenia» մրցույթում, որպես խմբի ղեկավար, ստացել է 3-րդ տեղի մրցանակ:
2016թ. ACI – The Financial Markets Association, Փարիզ Ֆրանսիա – միջազգային կազմակերպության կողմից ստացել է ACI Dealing– դիլերի որակավորում (Foreign Exchange, Fixed Income, Money Markets,Derivatives, Repos, Asset Liability and Risk Management):
2017թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ստացել է արժեթղթերի և բաժնետոմսերի ռեեստրի վարման և պահառության վկայական:
2019թ. Տնտեսագիտության Բարձրագույն Դպրոց Ազգային Հետազոտական Համալսարանի (ՌուսաստանիԴաշնություն) և Լյուքսեմբուրգի Համալսարանի կողմից կազմակերպված Challenges for Emerging Economy II ամառային դպրոցի մասնակցի վկայական:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: