Ռոնալդուն հայտարարություն է տարածել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարություն է տարածել Globe Soccer Awards-ի կողմից բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ճանաչվելուց հետո։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Դուբայում։
«Միշտ գեղեցիկ և հիասքանչ Դուբայ՝ զարմանալի ճարտարապետությամբ և բարի մարդկանցով։ Ես հպարտ եմ, որ տարեցտարի ճանաչում եմ ձեռք բերում համաշխարհային նշանակության նման նրբագեղ և հեղինակավոր միջոցառման շրջանակներում: Սա արդեն աշխարհի ամենակարևոր մարզական իրադարձություններից մեկն է, և ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուի նման նշանակալի մրցանակ ստանալն ինձ համար ևս մեկ երազանք էր։ Շնորհակալություն, Դուբայ: Հուսով եմ, որ շուտով կտեսնվենք»:,- գրել է Ռոնալդուն։
Պորտուգալացի հարձակվողը 2021 թվականին դարձել է 46 գոլի հեղինակ։ Ռոնալդուից ավելի շատ գոլեր են խփել միայն Կարիմ Բենզեման (47), Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը (49-ական) և Ռոբերտ Լևանդովսկին (69):