Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված բնակիչը վերադարձվել է. Արցախի ՄԻՊ
ՀասարակությունԱրցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը՝ Գեղամ Ստեփանյանը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է.
«Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։
Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,- գրել է նա։