Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունների մասին Արարատ Միրզոյանը Իսպանիայի կոնգրեսի նախագահին է ներկայացրել ԼՂ կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները Բրիտանացի երկու նախարար հրաժարական են տվել Ջոնսոնի հետ կապված սկանդալների պատճառով Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Range Rover-ը, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր Ովքեր աչք ունեն «Նակոլկա Շուշոյի» թափուր մնացած պաշտոնի վրա Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ (լուսանկարներ) Իմ նպատակը չի եղել Ջհանգիրյանի հրաժարականը․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» «Եղունգ ունես գլուխդ քորի». Հրաչյա Սարգսյանը «քցում» է երևանցիներին Փաշինյանը ճանապարհ է հարթում նախկին պաշտոնյաների նոր «յուղոտ» բիզնեսների համար 

Առուշ Առուշանյանն ուղերձ է հղել Գորիսի բնակիչներին

Քաղաքական

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրից շնորհավորական ուղերձ է հղել Գորիսի բնակիչներին՝ վստահեցնելով, որ համայնքի զարգացման ճանապարհին ոչինչ ու որևէ խոչընդոտ չի կարող խանգարել, ամեն ինչ արվելու է, որ սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երկու օրից միասին կփակենք մեր տարեգրության ևս մեկ դժվարին էջ։

Անցնող տարին ծանր փորձություններով լի ժամանակահատված էր մեզանից յուրաքանչյուրի համար․ մեր երկրի ու սահմանների անվտանգային խնդիրները 2021-ին ավելի են խորացել, սոցիալ-տնտեսական ճգնաժամն օրեցօր ավելի ու ավելի է խորանում, բայց դրանից մարտահրավերներին դիմակայելու մեր աննկուն կամքը չի նահանջում։

Չենք խորշում մեզ բաժին ընկած փորձություններից, ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին

Ինչպես նախորդ տարիներին, գալիք տարում ևս Ձեզ հետ միասին՝ մեր ջանքերը բազմապատկելով, շարունակելու ենք մեր սիրելի Գորիս համայնքի համընթաց զարգացման ճանապարհային քարտեզով առաջ շարժվել և այդ ճանապարհին մեզ ոչինչ ու որևէ խոչընդոտ չի կարող խանգարել։

 

Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում, մենք պարտավոր ենք նրանց փոխանցել մեր ազգային ավանդույթները և նոր ու լուսավոր նպատակներ իրագործելու ձգտումը:

2022-ին նույնպես շարունակելու ենք շենացնել մեր Գորիս համայնքը, դինամիկ զարգացում ապահովել բոլոր ոլորտներում, որ հաջորդ տարեմուտին շոշափելի առաջընթաց ապահովենք բոլոր բնագավառներում։

Մեր գործունեության առանցքում առաջնային տեղ են զբաղեցնելու մեր սիրելի գորիսեցիներն ու նրանց կարիքները:

Արդեն 2 տարի է` մեր բոլորի կյանքը փոխվել է, կիսատ ու թերի է դարձել, և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու օկուպացրած տարածքները, Շուշին ու Հադրութը մերը չեն, քանի դեռ Արցախի ճակատագիրն անորոշ է, քանի դեռ ունենք իրենց զավակների կորուստը սգացող և անհայտ կորածներին սպասող ընտանիքներ, քանի դեռ թշնամին շարունակում է պատանդառված պահել մեր եղբայրներին, քանի դեռ մեր սահմաններին լսվում են կրակոցներ...

Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակներն ու երազանքները փոխշաղկապված են Հայաստանի ու Արցախ աշխարհի խաղաղ գոյակցության հետ:

Մեր 5000-ամյա պատմության ընթացքում էլի ենք ունեցել ծանրագույն ժամանակներ, կորցրել ենք հսկայական տարածքներ, մերը չէ մեր պատմական հայրենիքի մեծ մասը, բայց և ունեցել ենք շռնդալից հաղթանակներ․ մեր հայրենասեր ու հայրենատեր նախապապերի շնորհիվ կատաղի ճակատամարտեր ենք հաղթել, թշնամուն մեր բազկի հզորությունն ու ուժը ցուցադրել, Ծովից ծով Հայաստան ենք ունեցել...

Այժմ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվել հանուն մեր հայրենիքի անվտանգության, հանուն մեր պետության ու պետականության պահպանման, հանուն Հայոց աշխարհի կայուն զարգացման։

Սիրելի՛ գորիսեցիներ,

Ավանդաբար սերունդներին փոխանցված բարեմաղթանքներից զատ (առողջություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ) ցանկանում եմ, որ մեր սահմաններին տևական խաղաղություն լինի, մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորին, կամավորին տոկունություն, հոգու և ոգու ամրություն եմ մաղթում։

Առաձնահատուկ ուզում եմ շնորհավորել սահմանը պահող հայ զինվորին, ազգի նվիրյալ զավակներ ու հերոսներ ծնող հայ մայրերին, նրանց ընտանիքներին։

Սիրելի՛ գորիսեցիներ,

Անցնող տարում արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հենք դառնան բոլորիս համար։ Ուզում եմ, որ Նոր տարին դիմավորենք վաղվա օրվա նկատմամբ ունեցած հույսով, լույսով, Աստծո հանդեպ անկեղծ սիրով ու հավատով լեցուն հոգիներով։

2022-ը թող մեր ազգի համար լինի Վերածննդի, վերաարժեվորման, ազգային իղձերի իրականացման, առկա ճգնաժամերը հաղթահարելու, պատմական հաղթանակների և ստեղծագործ աշխատանքի տարի:

Թող խաղաղությունն անխախտ լինի Հայաստանում ու Արցախ աշխարհում։

Թող Աստված մեզ իմաստնություն տա ՝ համերաշխության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման միջավայրում կերտելու մեր համայնքի, մեր երկրի լուսավոր ապագան:

Լինե՛նք լավատես, զինվե՛նք համբերությամբ ու մեր ուժերի հանդեպ վստահության զգացումով դիմավորենք Նոր տարին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Աստված բոլորիս պահապան»,- նշված է Առուշ Առուշանյանի ուղերձում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անգլիայում և Ուելսում փաբերի թիվը հասել է ռեկորդային նվազագույնիԵՄ-ում արդեն սկսել են տաք ջրի գրաֆիկ սահմանել«Քաղմասում»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը Անդրեյ Ռազինը Յուրի Շատունովի մահվան մեջ մեղադրել է Ստավրոպոլի դատավորինԱնկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան ՌԴ նահանգապետը քարտեզ է ներկայացել Լեհաստանի նախագահինՊատճառներ, թե ինչու կինը չի ցանկանում ինտիմ կյանքՄեդվեդևը մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետ Կիսիդայի խոսքերը«Ճշմարիտը չափազանց պարզ է. դեպի այն միշտ պետք է գնալ բարդ ուղով»․ Լիլիթ Կարապետյան (լուսանկար) Մագա Հարությունյանը ներկայացել է լողազգեստով և հիացրել հետևորդներին (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունների մասինԼանա Դել Ռեյին կրկին քննադատել են ավելորդ քաշի համար (լուսանկար)Արարատ Միրզոյանը Իսպանիայի կոնգրեսի նախագահին է ներկայացրել ԼՂ կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները Բրիտանացի երկու նախարար հրաժարական են տվել Ջոնսոնի հետ կապված սկանդալների պատճառով«Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ Կինը մեքենայում բռնացրել է ամուսնուն սիրուհու հետ և դարձել համացանցի աստղՈստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Range Rover-ը, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքերՈվքեր աչք ունեն «Նակոլկա Շուշոյի» թափուր մնացած պաշտոնի վրա244 կիլոգրամ կշռող տղամարդը հրաժարվել է վատ սովորություններից և կորցրել քաշի կեսըԵգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ (լուսանկարներ)Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն»-ի ֆուտբոլիստ է «Ես նրանց ասացի, որ մարմնավաճառ չեմ». Միլորադ ԴոդիկԲորիս Ելցինի թոռնուհին գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել Իմ նպատակը չի եղել Ջհանգիրյանի հրաժարականը․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» «Եղունգ ունես գլուխդ քորի». Հրաչյա Սարգսյանը «քցում» է երևանցիներինՄուհամեդը կրկին դարձել է ամենահայտնի անունը ԲրիտանիայումՀՀ պետական խորհրդանշաններով տոնական քայլերթ (տեսանյութ) Շուշան Պետրոսյանի ու Նունե Եսայանի ջերմ գրկախառնությունը (լուսանկար)Շնաձուկը հարձակվել է փրկարարի վրաՓաշինյանը ճանապարհ է հարթում նախկին պաշտոնյաների նոր «յուղոտ» բիզնեսների համար«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Իսպանիայում է Պուտինը ռեզիդենտների կողմից արտարժույթը հայրենադարձելու մասին հրամանագիր է ստորագրել Էրդողանը կայցելի ԹեհրանՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելՆոր հրթիռակոծություններ` Կիևում. BBC Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` «Изгнанная» (տեսանյութ)Հինգ հրթիռ է ընկել Ուզբեկստանի տարածքումINNOPROM ցուցահանդեսի շրջանակներում Միխայիլ Միշուստինը ծանոթացել է Հայաստանի տաղավարին «АлоэВера» խմբի վոկալիստ Վերա Մուսայելյանը լրջորեն տուժել է Բալիում տեղի ունեցած վթարից Հոգեբանները պարզել են, թե ինչպիսի հարաբերություններում է բարձրանում կնոջ լիբիդոնԱրայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով Որն է աշխարհի ամենագեղեցիկ լիճը․ CNNTravelԱմուսինը նստել է իրեն դավաճանած կնոջ ուսերին և ստիպել այդպես քայլել գյուղի փողոցներով (տեսանյութ)Քեմերոն Դիասն ամուսնու հետ մասնակցել է Ադելի համերգին (լուսանարներ)«Իմ գրկում հիմա Արմանիս եմ զգում». հիվանդանոցից դուրս գրվեց պատերազմում զոհված Արմանի եղբայրը Ուկրաինան պատրաստվում է հարձակմանը․ Զելենսկի
Ամենադիտված