Բաքվի Flame Towers֊ի մոտ պայթյուն է որոտացել․ կան տուժածներ (լուսանկարներ)
PhotosԲաքվի Սաբայիլ թաղամասում՝ Flame Towers֊ի մոտ, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ այնտեղ տեղակայված շարասյունով անցնող գազատարում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ վիրավորվել է, հայտնում է ԱՊԱ-ն։
Տուժածներին շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է հիվանդանոց։ Միջադեպի ընթացքում լրջորեն վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ։