Փաշինյանը 2021-ի կարևոր ցուցանիշ համարեց, որ կառավարությունը փայատեր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում
Տեսանյութեր2021 թվականի կարևոր ցուցանիշներից մեկն այն է, որ ՀՀ կառավարությունը 2001 թվականից ի վեր` առաջին անգամ փայատեր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ դա և հանրության շահի հետ են օրգանապես կապված, և ոլորտի շահերի. «Այնպես որ` մեր որոշումները լիարժեք հավասարակշռված են», - նշեց Փաշինյանը: