Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ
SocietyՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:
Չինաստանի նախագահի ուղերձում ասվում է․
«Մեծարգո պարոն Նախագահ, Նորին Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն մաղթանքներս: Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը:
Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը և Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց և հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը: Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների: Մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք»: