«Նիստ կայանալու համար բոլոր պայմանները կան, քվորում կա։ Երկու դաշինքներով 14 ավագանի ունենք, որը բավարար է քվորում ապահովելու եւ համայնքի ղեկավար ընտրելու համար։ ՔՊ-ն ունի 13 մանդատ»,- նշեց նա։
Ըստ նրա՝ իրենց թիմակիցներին բերման ենթարկելը ոչ իրավաչափ է. «Ես երբեւիցե այսքան ոստիկանական ուժեր չեմ տեսել։ Այսպես հազարավոր մարդկանց ձայնեը ոտնահարելն իրավական չէ»։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։