Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս 

Այսօր էլ կանգնած ենք աշխարհաքաղաքական ծանրագույն մարտահրավերների առջև. Արթուր Թովմասյան

Քաղաքական

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի´ հայրենակիցներ

Ավարտին է մոտենում հետպատերազմյան՝ ցավով ու տառապանքով ողողված, բայց միևնույն ժամանակ պետականաշինության վերակերտման առաջին տարին: Անցնող տարին եղել է պատերազմական արհավիրքները փոքրիշատե շտկելու և Արցախին պատուհասած բարոյահոգեբանական աննկարագրելի ցնցումները մեղմացնելու ժամանակաշրջան։

Տարեմուտի նախաշեմին ընդունված է հետադարձ հայացքով արժևորել կատարվածը։

Եթե ամփոփելու լինենք 2021թվականը, ապա  պետք է արձանագրենք, որ այն նշանավորվել է որպես փխրուն խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի տարի: Նշանակալի աշխատանք է կատարվել՝ փոքր- ինչ թեթևացնելու  պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը:

Արցախն այսօր ամբողջությամբ շինհարթակի է վերածվել։ Մեզ հաջողվել է  տանիքով  ապահովել անտուն մնացած մեր հայրենակիցների մի մասին, օրակարգում է մյուս մասին բնարականներով  ապահովելու խնդիրը։ Խնդիր, որ մեր երկրի իշխանությունների ամենօրյա հոգածության և  ուշադրության կենտրոնում է:

Մեկամյա  բարդ ու դժվարին այս ընթացքում  իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր և միջոցառումներ, որոնց նպատակն էր արժանապատիվ առօրյա և կենսամակարդակ ապահովել մեր ժողովրդի համար: Այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակական են լինելու:

Թանկագի´ն բարեկամներ

Մեր բազմադարյա պատմության մեջ պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։ Այսօր էլ  կանգնած ենք աշխարհաքաղաքական ծանրագույն մարտահրավերների առջև:

Ներկայումս կարևորում եմ նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային  պետական շահերին նպատակամիտված համակենտրոնացումը, ինչի  հանդեպ տրամադրված եմ լավատեսորեն։

Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ առասպելական փյունիկի պես հառնել է մոխիրներից, ավելին՝ առաջադիմել համակողմանիորեն և իր ծանրակշիռ ներդրումը բերել մարդկային քաղաքակրթության առաջընթացի շնորհակալ գործին: Եվ այո´, պատմությունը կրկնվում է հաճախ, և ես վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, որ մեր սերունդները երախտագիտությամբ են արձանագրելու, որ իրենց նախորդները՝ մեր ու ձեր սերունդը, չի ընկրկել։ Պատվախնդրությամբ  ու արժանապատվությամբ է  նրանցից յուրաքանչյուրն իր  բաժին խրամատում կատարել իր աշխատանքը:

2021թվականը Արցախի Հանրապետության համար հոբելյանական էր։ Խորհրդարանը հատուկ նիստով նշանավորել  է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը։ Դեկտեմբերի 10-ին  Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առիթով  հրապարակվել են Ազգային ժողովի նախագահի  ուղերձը և խմբակցությունների  հայտարարությունը։ Այդ ամենի եզրահանգումը մեկն էր՝ Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ շարունակելի է։ Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր  օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները։

2022թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում  խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի միասնական ջանքերով իրականացնենք այն ծրագրերը, որոնք կնպաստեն  մեր Հայրենիքին վիճակված խնդիրների լուծմանը։

Շնորհավորելով ամանորյա և սուրբծննդյան տոների առիթով՝ բոլորիս բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական ենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարը
Ամենադիտված