Սաակաշվիլին խոստովանել է, որ ապօրինի դուստր ունի (լուսանկար)
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ինքն ու վրացի երգչուհի Սոֆյա Նիժարաձեն դուստր ունեն՝ Էլիս Մարիա Սաակաշվիլին։
«Սա առաջին Նոր տարին է, երբ Mtavari Arkhi հեռուստաալիքի ամանորյա համերգի ամենափոքր մասնակից Էլիս Մարիա Սաակաշվիլին՝ իմ սիրելի աղջիկն ու կրտսեր դուստրը, կողջունի ձեզ հեռուստաէկրաններից իր մոր (Սոֆյա Նիժարաձեի) հետ»,-ֆեյսբուքում գրել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին ղեկավարը շնորհավորել է երկրի բոլոր բնակիչներին գալիք Ամանորի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ 2022 թվականը կլինի փոփոխությունների տարի։
Սաակաշվիլին հոկտեմբերին հայտարարել էր, որ հարաբերությունների մեջ է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոյի հետ։ Նախկին նախագահը պաշտոնապես ամուսնացել է 1993 թվականից Սանդրա Ռուլովսի հետ։ Զույգը երկու երեխա ունի՝ Էդուարդն ու Նիկոլոզը։