«Եկեք մեր ավանդականը համադրենք ներկայի հետ». Իվետա Մուկուչյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել
PhotosԵրգչուհի Իվետա Մուկուչյանը նոր գայթակղիչ լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում: Կադրում երգչուհին մերկ մարմնի վրա կրում է հայկական տարազ: Նրա կերպարն ամբողջացրել են առատ զարդերն ու վառ շպարը:
Լուսանկարին կից Իվետան նաև գրառում է կատարել, որում ասված է.
«Այս ֆոտոշարքի համար համագործակցել եմ Արմեն Փիրի Մասիհիի եւ Լուսիկ Ագուլեցիի դստեր՝ Աստղիկ Ագուլեցիի հետ:
Ցանկանում եմ, որ եւս մեկ անգամ վերհիշենք, թե ինչ տեսակ կին է եղել Լուսիկ Ագուլեցին:
Լինելով իսկական հայ կին՝ նրան հաջողվել էր սերնդեսերունդ հայ կնոջ ճիշտ օրինակ ներկայացնել:
Նա դեռ Ադրբեջանից բերել , պահպանել եւ սերնդեսերունդ փոխանցել էր հայկական արծաթագործության լավագույն նմուշները, որպեսզի դրանք չկորչեն։
Հայաստանում ներկայումս բոլոր արծաթազարդերը ոգեշնչված եւ վերցված են հենց Լուսիկ Ագուլեցիի զարդերից:
Մենք հիմա իսկապես էվոլյուցիայի միջով ենք անցնում, պետք է հիմնվենք նման կանանց օրինակի վրա:
Աստղիկի եւ Արմենի հետ մենք ցանկանում ենք ներկայացնել հայ կնոջ կերպար, ով, ավանդական կերպարը պահպանելով, լինում է նաեւ ժամանակակից, ուժեղ, ճիշտ արժեհամակարգով, ով պատրաստ է սատարել մեկ այլ կնոջ:
Իրականում պատմությունը ցույց է տալիս, որ հայ կինը միշտ ուժեղ է եղել, ժամանակն է, որ վերագտնենք այդ ուժը:
Բոլոր հայուհիները պետք է գիտակցեն, թե որքան ուժեղ են, քանի որ այսքան դժվարությունների միջով ենք անցել ու հենց այդ ուժի միջոցով էլ կարող ենք առաջ գնալ:
Ժամանակները փոխվում են, եկեք մեր ավանդականը համադրենք ներկայի հետ»: