Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Արտակարգ ՊատահարՎարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Մեծամոր» բժշկական կենտրոն, սակայն նա մահացել է։ Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժանմունք։
Դեպքի վայրում վրաերթի հետեւանքով մահացածի հայրը կայքի հետ զրույցում ասել է. «Մեքենայի անվահեծանը վնասվել էր, տղայիս հետ կանգնեցինք ու փոխեցինք։ Մեքենան ես եմ վարել, բայց անվահեծանը փոխելուց հետո ուզեցավ նստի ավտոն, որ շարժվենք, ուժեղ հարվածի ձայն լսեցի ու տեսա, որ տղաս գետնին ընկած էր։ Մոտ 15 րոպե սպասել ենք, որ շտապօգնությունը գա։ Քաղաքացիների օգնությամբ՝ տղայիս տեղափոխեցինք հիվանդանոց»։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։