Սարսափելի վթար Ռյազանի մարզում, մահացածներ ու տուժածներ կան (տեսանյութ)
Արտակարգ Պատահար«Իզվեստիա»-ն հրապարակել է Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների ցուցակի մի մասը։ Վթարը տեղի է ունեցել հունվարի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:10-ին։
1. Մուկսիմովա Զ.,
2. Թամարյան Ռ.,
3. Կոչսնիկով Ի.,
4. Կուլակովա Մ.,
5. Շամանովա Ս.,
6. Շամանով Բ.,
7. Շամանովա Ա.,
8. Յարովայա Տ.,
9. Կուսմանով Շ.,
10. Մարկելովա Ա.,
11. Կոմիխայլո Ա.,
12. Տարանուխա Ա.,
13. Անմաչեւա Ն.:
Մյուս տուժածների ինքնությունը պարզվում է։
Շրջանի ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության վերջին տվյալներով՝ տուժել է 21 մարդ, եւս հինգը մահացել են։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 56 մարդ։
Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 6:10-ին Ռյազանի շրջանի Սկոպինսկի շրջանում՝ «Կասպից» մայրուղու 277-րդ կմ-ին, ավտոբուսը Մոսկվայից Աստրախան էր ուղեւորվել։ Ինչպես երեւում է դեպքի վայրից կադրերից, բախման հետեւանքով մեքենայի դիմային հատվածը մեծապես վնասվել է։
Ըստ «Իզվեստիա»-ի՝ վթարը տեղի է ունեցել ուժեղ մերկասառույցի պատճառով. մեքենան կորցրել է կառավարումը եւ դուրս եկել դեպի երկաթուղային կամուրջ: Դիտարկվում է նաեւ մարդկային գործոնի վարկածը՝ վարորդը կարող էր վարելիս քնել։