Արտակարգ իրավիճակ Արարատում. ձյան հետևանքով տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար
Արտակարգ ՊատահարԱրդեն 1 ժամից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։