ՔՊ-ից մարդ կա՞․ չկա՛․ Վարդենիսում ընդդիմադիր համայնքապետը երդվեց շենքի բակում
ՀասարակությունՎարդենիսի համայնքապետարանի բակում տեղի ունեցավ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը, համայնքապետարանի շենքի մոտ ոստիկանական ուժեր էին կուտակվել, որոնք թույլ չէին տալիս ավագանու անդամներին, այդ թվում՝ ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանին, որն ընտրվել է որպես համայնքապետ, մուտք գործել աշխատանքի վայր:
Ոստիկանության ծառայողները պարզաբանել են, թե հայցադիմում կա ներկայացված Վարչական դատարան, որով վիճարկվում են ընտրությունների արդյունքները: Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանին անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում կայացվել է երեք որոշում, որոնցից մեկով ընտրվել է համայնքապետ և նշանակվել է երդմնակալության արարողություն:
Ընդդիմությունը որոշում է կայացրել երդման արարողությունը անցկացնել բակում: