Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 300 միլիարդ դոլարը․ Forbes
ԺամանցSpaceX-ի և Tesla-ի հիմնադիր ղեկավար Իլոն Մասկի կարողությունը երկրորդ անգամ գերազանցել է 300 միլիարդ դոլարի շեմը։ Այս մասին են վկայում Forbes-ի միլիարդատերերի վարկանշային տվյալները։
Օրվա ընթացքում ամերիկացի գործարարի կարողությունն աճել է 32,6 մլրդ դոլարով և կազմել 304,2 մլրդ դոլար։ Այսպիսով՝ Մասկը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը համաշխարհային միլիարդատերերի վարկանիշում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 2021 թվականի նոյեմբերին նա արդեն հասել է նման արդյունքի պատմության մեջ առաջին անգամ։
Նշենք, որ Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են երկուշաբթի օրը՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայում սակարկությունների առաջին օրը: Դրանք աճել են 13,53 տոկոսով՝ 2021 թվականի վերջին էլեկտրական մեքենաների մատակարարման ռեկորդային աճի հայտարարության ֆոնին։