Երևանում քաղաքացին ընկել է ջրատարը. դին դուրս են բերել փրկարարները
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինա-Շերամի փողոցների խաչմերուկում՝ նոր կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին` կամրջի տակ անցնող ջրատարում դի կա։