Միացյալ Թագավորություն ապօրինի մուտք գործած միգրանտների թիվը նախորդ տարի գերազանցել է 28 հազարը
ՀասարակությունԱվելի քան 28 հազար ապօրինի միգրանտ, 2021 թվականին հաղթահարելով Լա Մանշ նեղուցը, հայտնվել է Միացյալ Թագավորության տարածքում, ինչն այդ երկրի համար ռեկորդային ցուցանիշ է, այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներում:
2020 թվականին ծովի միջոցով Թագավորություն էր հասել միայն 8417 մարդ, մեկ տարի անց այս թիվն ավելի քան եռապատկվել է՝ հասնելով 28 հազար 395-ի: