Կոտայքում Niva-ն բախվել է կայանված Nissan-ին ու Opel-ին, Opel-ն էլ, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել հետիոտնին
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 00:15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների խաչմերուկի սկզբնամասում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Արմեն Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված, Երևանի բնակիչ, 46-ամյա Թագուհի Ն.-ին պատկանող Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Սիփան Ս.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Opel-ն էլ հարվածել է փողոցում կանգնած Սիփան Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: